Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին` թմրանյութի մեծ չափաբաժնի պատճառով:
Նրա ընտանիքն էլ որոշել է արդեն մոր ճանապարհը բռնած աղջկան` Բոբի Կրիստինա Բրաունին փրկել թմրամիջոցներից, դարձնելով նրան «Հյուսթոնի ընտանիքի մանրամասները» հեռուստաշոույի հերոս:
Հաղորդման հեղինակների խոսքով, այն նվիրված կլինի ամենաթանկ մարդուց զրկված19-ամյա Բոբիին:
Հետաքրքիր է, որ շոույի ժամանակ տեսախցիկները անընդհատ հետեւելու են ընտանիքի անդամների բոլոր շարժումներին:
Նախատեսված է ցուցադրել, թե ինչպես է Բոբի Կրիստինան «տեսնում աշխարհը» մոր մահից հետո: Սակայն հայտնի չէ` արդյոք եթեր կհեռարձակվե՞ն ոչ հաճելի մանրամասներ աղջկա կյանքից: Ըստ տաբլոիդների, նա թմրամոլ է:
Հեռուստատեսային նախագծի ցուցադրման իրավունքը պատկանում է LIfetime մալուխային հեռուստաընկերությանը: Սպասվում է, որ «Հյուսթոնի ընտանիքի մասնրամասները» կցուցադրվի ամռան սկզբներին: Այս մասին նշված է Newsland.ru-յում:
Արամ Արարատյան