Հարավամերիկացի տղամարդիկ վերջերս ոգեւորվել էին մամուլում հայտնված այն լուրերով, իբր, պարագվայցի սեքս խորհրդանիշ Լարիսա Ռիկելմեն եւ ֆուտբոլիստ Խոնատան Ֆաբրոն հեռացել են իրարից:
Երկրպագուների ուրախությունը, սակայն, երկար չի տեւել: Ցանկալի աղջիկը հուսախաբ է արել նրանց՝ «Radio Monumental»-ին տված հարցազրույցում հայտարարելով. «Մենք սիրում ենք միմյանց: Մենք երջանիկ ենք: Մեզ մոտ ամեն բան գերազանց է: Հասկանում եմ, որ շատերը երազում են բաժանել մեզ: Բայց դա նրանց երբեք չի հաջողվի»: