Քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին որակազրկման պատճառով բաց է թողնելու Եվրո 2012-ի մեկնարկային երկու խաղերը, որոշել է ժամանակն անցկացնել կնոջ՝ Քոլինի, հետ:
Ամուսնական զույգը մեկնել է Լաս Վեգաս եւ հանգրվանել «Wynn Las Vegas» շքեղ հյուրանոցում: Ֆոտոլրագրողներն արդեն հասցրել են փաստել, որ լողափում արեւի մեղմ ճառագայթները վայելում է միայն Քոլինը, իսկ Ռունին այդ ընթացքում միայն կնոջը տարբեր տեսակի հյութեր է մատակարարում: Դրա փոխարեն ֆուտբոլային աստղն իր նախկին թիմակից Ուես Բրաունի հետ գիշերներն անցկացնում է կազինոյում ու նաեւ գարեջուր վայելում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ