Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն էլ նստացույց հայտարարեց

Մայիս 20,2012 12:51

Հայաստանյան բոլոր ընտրություններին հաջորդել են հետընտրական բուռն զարգացումներ, որոնք սակայն չեն ազդել  ընտրությունների արդեն հրապարակված արդյունքների վրա:

1995 թ. հուլիսի 5-ին օրենքով սահմանված քվեարկության ժամը լրանալուց հետո ԿԸՀ-ն եւս երկու ժամ ավելացրեց’ ընտրողների բավարար քանակ ապահովելու համար: Ընդդիմությունն անմիջապես  հայտարարեց՝ սահմանադրական հանրաքվեն եւ ԱԺ ընտրության արդյունքները կեղծված են: Իսկ արդեն հուլիսի 6-ին նախանական տվյալներով պարզ էր, որ ՀՀՇ-ի հենքի վրա ձեւավորված Հանրապետություն միավորումը հավաքել է ձայների գերակշիռ մասը։

1999 թվականի մայիսի 30-ին խորհրդարանի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներին չսպասելով’   ընդդիմադիր ուժերը պահանջեցին անվավեր համարել ընտրությունները:  Պատճառը ուռճացված ընտրացուցակներն են: ԱՊՀ դիտորդներն արձանագրեցին, որ փախստականներն ու հաշմանդամները զրկված են եղել ընտրելու հնարավորությունից, իսկ ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտն հայտարարեց,  հեռուստաընկերությունները բոլորից շատ լուսաբանել են Միասնության, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի քարոզարշավը:

Առաջին հետընտրական ցույցի կազմակերպիչը մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վանուշ Թորոսյանի ընտրողներն էին, որոնք ընդգրկված չեն եղել ընտրացուցակներում:

Տեղի ունեցած ընտրություններից հետեւություններ արեց   Վանո Սիրադեղյանը, որը միակ ՀՀՇ-ականն էր ոչ միայն ապագա խորհրդարանում, այլեւ նախորդ. «ՀՀՇ-ն պետք է անունը փոխեր, նոր մասնակցեր ընտրություններին, ժողովուրդը ՀՀՇ-ի անունը լսում, ցնցվում է »,-ասաց նա;

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031