Մենք այրվում ենք սիրուց, նյարդայնանում ատելությունից, մենք կարմրում ենք ինչ-որ մեկի հետ հարաբերություններ պարզելուց, տարօրինակ ու արտասովոր ռեակցիաներ են տեղի ունենում մեր օրգանիզմում. հաղորդում է pulsplus.ru կայքը: Կարճ ասած, մեր մարմինն արձագանքում է բոլոր էմոցիաներին ու ռեակցիաներին, ինչ մենք զգում ենք՝ գտնվելով տարբեր իրավիճակներում:
Յուրաքանչյուր մարդ իր մարմնի համար ձգտում է ստեղծել նպաստավոր պայմաններ, բոլոր իրավիճակների համար, որ մարմինը զերծ մնա լարվածությունից, հանգիստ լինի, պահպանվի մարմնի երիտասարդությունն ու հնարավորինս շատանա սեփական մարմնից հաճույք ստանալու հավանականությունը… Որպեսզի մարմինն ու նաեւ հոգին մշտապես գտնվի հարմարավետ իրավիճակում, հարկավոր է ստեղծել մարմինների ու ոգու շփում` ուրիշ մարդկանց հետ: Իսկ այդ շփումը պետք է արտահայտվի գրկախառնությունների տեսքով: Հարկավոր է ավելի շատ գրկախառնվել հարազատ, սիրելի մարդկանց հետ, որպեսզի զգաս նրանց ջերմությունը, ինչն էլ առույգացնում ու դրական լիցքեր է հաղորդում:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ