Երգչուհին Գլյուկոզան (Նատալյա Իոնովա) իր` առանց դիմահարդարման լուսանկարները տարածել է համացանցում, որոնցում լողազգեստով է:
Լուսանկարներն արված են ծովի ափին, հանգստի ժամանակ: Երգչուհին ցույց է տվել իր երկրպագուներին, թե ինչպիսինն է ինքն իրականում` առանց այլեւայլ սանրվածքների ու թերությունները շտկող նյութերի:
Երգչուհին այս պահին հանգստանում է ընտանիքի հետ: Eg.ru կայքի փոխանցմամբ Գլյուկոզան այդ լուսանկարները տարածել է երկրպագուների խնդրանքով ու արժանացել բազմաթիվ հաճոյախոսությունների:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ