Լրահոս
Օրվա լրահոսը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Սվարովսկին» համալրվել է ևս հինգ դիզայներական աշխատանքով

Մայիս 19,2012 23:08

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը այս տարի ևս մասնակցում էր թանգարանային գիշերվան: Ժամը 10-ից նա իր դռներ էր բացել բոլորի առջեւ: Մուտքն անվճար էր: Ցուցադրում էին երեւանյան կոլեկցիոներների հավաքածուները, «Սվարովսկի բյուրեղյապալատ աշխատանքները» և Ռուսական թանգարանի կողմից ներկայացաված «Գարնանային մոտիվներ»-ի ընտրանին: Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Սոխակյան Լիլիթը մեզ ասաց, որ «Սվարովսկին» այս տարի, հատուկ թանգարանային գիշերվա համար, համալրվել է ևս հինգ դիզայներական աշխատանքներով:

«Առավոտ երիտասարդականը» նույնպես Գաֆէսճեան արվեստի կենտրոնում էր: Մեր շրջայցի ժամանակ այն այցելուների պակաս չուներ. Ամեն ցուցասրահի մոտ հերթ էր: Դա նաև նկատել էր Լիլիթը. «Անցյալ տարի մենք ունեցել ենք գրեթե 70 հազար այցելու, իսկ այս պահին արդեն իսկ նրանց թիվը անցել է 50 հազարից»:

Արվեստի կենտրոնի այս տարվա նորությունը երևանյան կոլեկցիոներների ընտրանին էր: «Անցյալ տարվա մեր նորությունը Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսի բացումն էր: Ստացվում է այնպես, որ ամեն տարի մենք նոր ցուցահանդես ենք բացում, ինչն էլ, կարծում եմ, այսքան այցելուների այցի պատճառ է դարձել»,- ասում է Լիլիթը: Ըստ նրա` այս թանգարան այցելում են հետաքրքրության համար, այլ ոչ թե նրա, որ անվճար է: Թագարանային գիշերը կեզրափակվի կես գիշերին:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031