Արտիստի «անկեղծ» արտաքինը շոկի մեջ է գցել հավաքվածներին: Ռուսական շոու-բիզնեսում հայտնի, սիրված երգչուհի Իրինա Դուբցովան իր նոր՝ «Ուտել. Աղոթել. Սիրել» ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ ներկայացել է այնպիսի զգեստով, որի թափանցիկությունը ակնհայտորեն ցույց է տվել նրա կրած վարտիքի ձեւն ու գույնը: Դուբցովայի այս քայլը հավաքվածների համար անհասկանալի է եղել:
Eg.ru կայքի փոխանցմամբ, բացի այն, որ երգչուհու կազմվածքը թույլ չէր տալիս կրել նմանատիպ զգեստ, նա պետք է փոքր-ինչ համեստ գտնվեր: Ըստ շրջանառվող լուրերի, քանի որ երգչուհու անձնական կյանքն այս պահին շատ խառն է, նրա տեսքը հավանաբար բացատրվում է նոր երկրպագու գտնելու ցանկությամբ:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ