«Թանգարանային գիշեր» ծրագրին իր մասնակցությունն ունեցան Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը, Սեւանի բնապատմական թանգարանը եւ Մարտունու երկրագիտական թանգարանը:
«Առավոտի» Գավառի թղթակիցը եղավ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում, որ թանգարանային երեկոն ուղեկցում էր մեծաթիվ այցելություններով եւ թանգարանի աշխատակազմի կողմից կազմակերպված միջոցառմամբ:
Թանգարանում առկա նմուշների կողքին ավելացել էին նաեւ ազգագրական իրերի բացօթյա ցուցադրությունը, հնատիպ գրքերի ցուցադրությունը, Գավառի տարածաշրջանի գորգագործ եւ ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:
Երեկոյի համերգային մասում իրենց մասնակցությունն ունեցան Գավառի տարածաշրջանների շնորհալի դպրոցականները, «Քյավառ հեռուստաընկերության» ազգագրական պարերի համույթը: Այցելուների համար ներկայացվեցին հայկական ազգային պարեր, կատակ-ներկայացում` բայազետի բարբառով, դասական ու ժողովրդական երգեր:
Կարդացեք նաև
Ինչպես նշեց երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը`բաց դռների օրը գրանցվել է 150 այցելություն եւ մինչեւ կեսգիշեր այցելուների թիվը կկրկնապատվի:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ