Անցած երեկո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը քթի ուժեղ արյունահոսությունով, որը հնարավոր չի եղել կանգնեցնել սովորական մեթոդներով, հոսպիտալացվել է:
Նա այդ օրը պետք է ելույթ ունենար Գավաթակիրների գավաթի խաղարկությունում «Ռեյնջերսի» տարած հաղթանակի (Ֆերգյուսոնը 60-ականներին հանդես է եկել այդ ակումբում) 40-ամյակի առթիվ կազմակերպված ճաշկերույթում: Արնահոսությունն անսպասելի սկսվել է ավտոկայանատեղիում եւ «Ռեյնջերսի» նախկին ֆուտբոլիստներ Սենդի Ջերարդինին եւ Ալեքս Մաքլիշին չի հաջողվել այն կանգնեցնել:
Հիվանդանոցում բժիշկները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել եւ որոշ ժամանակ անց սեր Ալեքսին դուրս են գրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ