Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. ԱԺ ընտրություններում նաեւ ՀԱԿ-ը ինքնաբացահայտվեց (Տեսանյութ)

Մայիս 19,2012 14:05

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի համար ԱԺ ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ էին: «90 թվականից սկսած` ովքեր ընդդիմադիր ուժ են հանդես եկել, ինքնաբացահայտվեցին: 2004-ին հզոր ալիք բարձրացրած ուժերը տեսանք՝ որտեղ են հայտնվել: Չի կարելի մի քաղաքական դիրքորոշում ունենալով՝ գնալ այլ ճամբարում քո խնդիրները լուծել»,- այսօր ասուլիսում ասաց տիկին Ալավերդյանը՝ հրաժարվելով որոշակիացնել այդ ուժերը:

Ավելի ուշ Aravot.am-ը տիկին Ալավերդյանից հետաքրքրվեց խոսքը միայն ՀԱԿ-ի՞ն  է վերաբերում. «Հատուկ ՀԱԿ-ին առանձին չեմ նշում: Բայց, այո, նաեւ ՀԱԿ-ին է վերաբերում, որովհետեւ ցույց տվեց` 3-4 տարի կարողացավ պահել ժողովրդի բողոքի ալիքը մի մակարդակի վրա, բայց հետագայում բացահայտումներ տեղի ունեցան»:

Անդրադառնալով մինչեւ երեկ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների  քննադատություններին, թե ՀԱԿ-ը պետք է հրաժարվեր մանդատներից, տիկին Ալավերդյանն ասաց. «Պետք է կանգնեմ ՀԱԿ-ի դիրքերում ու չհասկանամ,  ինչո՞ւ հրաժարվեցին Երեւանի քաղաքապետարանի ավագանու մանդատից ու այստեղ պահում են: Ինքս կողմնակից չեմ մանդատից հրաժարվելուն: Բայց ՀԱԿ-ի անդամ քաղաքական ուժերը, որոնք 2007-ին անթաքույց չարությամբ «Ժառանգությունից» պահանջում էին վայր դնել մանդատները` հիմա իրենցից պետք է պահանջեն»:

Հիշեցնենք, որ նման պահանջով 2007-ին հանդես էին եկել այժմ ՀԱԿ-ի անդամ` «Իմփիչմենթ» դաշինքին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» եւ Պահպանողական կուսակցությունները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031