«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն առաջիկայում կպաշտոնավարի Սլավոնական համալսարանի՝ քաղաքականություն եւ իրավունք ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այսօրվա ասուլիսում տիկին Ալավերդյանն ասաց, որ աշխատանքի այդ առաջարկությունը ստացել է Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանից:
Սլավոնական համալսարանն այժմ կառուցվածքային փոփոխության փուլում է: Ինչպես ասաց տիկին Ալավերդյանը` առաջիկայում բուհը գործելու է 5 ինստիտուտների համակարգով: Բուհում տիկին Ալավերդյանը պատրաստվում է նաեւ դասախոսել. «Անելու եմ այն, ինչ արել եմ Ազգային ժողովում, Դասախոսելու եմ, բացատրելու եմ, ոգեւորելու եմ, որ երկիր ունենք, աշխարհը չունի, ցավոք սրտի, պետությունը կաղում է բոլոր ոտքերի վրա, չեմ ցանկանում թիվն ասել, որ չվիրավորվեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ