Լրահոս
Օրվա լրահոսը

Անօթեւանների կացարանում է

Մայիս 19,2012 13:21

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոցելի խմբերի պաշտպանության վարչության պատասխանատու Աիդա Մուրադյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ վերջերս ծայրահեղ բողոքի միջոցի դիմած (մեխել էր ոտքերը)  Գրիգոր Մուրադյանը 3 օր առաջ ստացել է իր անձնագիրը: Շնորհիվ ՄԻՊ գրասենյակի, նա տեղավորվել է անտունների կացարանում, որը գտնվում է Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 45 տանը: Աիդա Մուրադյանի դիտարկմամբ, անձնագրավորման հարցին պետք է տալ իրավական նոր լուծում: Անձնագրի համար անհրաժեշտ է, որ մարդն ունենա փաստացի բնակության վայր, ինչը անօթեւանների դեպքում հնարավոր չէ: ՄԻՊ աշխատակիցը տեղեկացրեց, որ այս կապակցությամբ դիմել են ՀՀ ոստիկանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031