
Մայիսի 18-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կոմիտասի պողոտայի 38 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նիկոլայ Ա.-ին, որը ս/թ մարտի 30-ից հետախուզվում էր ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Երևան քաղաքի դատախազություն:
***
Մայիսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1973 թ. ծնված Գուրգեն Գասպարյանին, որը 2010 թ. հոկտեմբերի 15-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: