Ստամբուլում ընթացող կանանց թենիսի միջազգային մրցաշարում Հայաստանի թիվ մեկ ռակետ Անի Ամիրաղյանը հերթով պայքարից դուրս է թողնում մրցակիցներին:
Առաջին փուլում Անին պարտության է մատնել իսպանուհի Գոմեսին՝ 6:1, 6:4, երկրորդում՝ իտալուհի Ստեֆանի Սիմոնեին՝ 6:4, 6:3, երրորդում՝ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Քրիստինա Մակարովային՝ 6:1, 4:6, 6:3: Վաղը կիսաեզրափակչում Ամիրաղյանը մրցելու է Գերմանիայի ներկայացուցիչ Ժասմին Շրեյդերի հետ:
Սա Անի Ամիրաղյանի առաջին մրցելույթն է Եգիպտոսում Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմում հանդես գալուց հետո: Այն ժամանակ հայ թենիսիստուհին պարտության էր մատնել Քենիայի, Մալթայի, Իռլանդիայի, Մարոկկոյի, Եգիպտոսի թիվ մեկ ռակետներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ