Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհուրդ ակտիվացած միասեռականներին ու ազգայնականներին

Մայիս 19,2012 10:14

Հարևան պետություններից մեկում ծնված, մեծացած և ընդամենը վերջերս Հայաստան եկած երկու երիտասարդ հրկիզել են Ծոմակի DIY ակումբը, ինչի կապակցությամբ ոմն Կարեն Հակոբյան ոչ ավել ոչ պակաս հայտարարեց, որ «մենք ֆաշիստական հասարակություն ենք դարձել»,   «մենք ֆաշիստական մտածողություն ունեցող ազգ ենք», որն իմ գնահատմամբ վիրավորում և նվաստացնում է մեր ազգային արժանապատվությունը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հայտարարեց, որ միանգամայն ճիշտ ու արդարացված է համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը (այսինքն DIY ակումբի հրկիզումը) մեր երկրում այլասերության որջ ստեղծած եւ հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ:

Հիմա ինչ, եթե վաղը մեկը էդ Կարեն Հակոբյանին մի հատ ապտակի էն բանի համար, որ մեզ ֆաշիստական ազգ ու հասարակություն է անվանում, պետք է հայտարարեն, որ միասեռականի է՞ ապտակել:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի փոխնախագահի և իշխող կուսակցության` ՀՀԿ-ի խոսնակի մակարդակով արված հայտարարությանը, որն ըստ էության միասեռականների նկատմամբ անհանդուրժողականության և նրանց նկատմամբ հանցագործությունների կատարումն արդարացնող կոչ է, կարծում եմ, պետք է համապատասխան գնահատականի արժանանա ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլ նաև ՀՀԿ-ի և այլ քաղաքական ուժերի, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի կողմից:

Վերջում հիշեցնեմ, որ անհանդուրժողականությունն է ծնում անհանդուրժողականություն, ատելությունն է ծնում ատելություն: Ակտիվացած միասեռականներ, պետք չէ ատել մեր ազգն ու հասարակությունը և սիրել ու գովերգել, օրինակ, թուրքական հասարակությանը: Ազգայնականներ, պետք չէ նման անհանդուրժողականություն ցուցաբերել միասեռականների նկատմամբ: Վերջ ի վերջո, ձեր մեջ էլ այդպիսիները քիչ չեն, հավանաբար:

 

Կարեն Մեժլումյան
փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031