Գվատեմալայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Վերջին օրը +105 կգ քաշային կարգում հայաստանցի Գոռ Մինասյանը երեք մեդալ նվաճեց: Պատանի ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 190 կգ, որը նրան բերեց փոքր արծաթ, հրումում՝ 227 կգ (փոքր բրոնզ) եւ երկամարտի 417 կիլոգրամով դարձավ այդ տարիքային խմբում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Իրանի ներկայացուցիչ Բահադուր Մուլաեին, սակայն նա հայ ծանրորդից առաջ անցավ անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ: Իսկ չեմպիոնի կոչումը 426 կգ-ով նվաճեց ռուսաստանցի Մագոմեդ Աբուեւը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ