Սեքսով զբաղվելիս հաճույքից բացի` նաեւ վնասվածքներ են ստանում. զգուշացնում են բրիտանացիներն ու հորդորում դիրքերի մեջ համեստ ու զգույշ լինել, հատկապես եթե դրանք առաջին անգամ են փորձվում: Բրիտանացիները հայտնում են, որ իրենց ազգաբնակչության շուրջ 18 միլիոնը սեքսի ժամանակ վնասվածքներ է ստացել, ընդ որում՝ այս մարդկանցից յուրաքանչյուր երրորդը՝ բռնության հետեւանքով: Շուրջ 40 տոկոսը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել սեռական հարաբերության ժամանակ ու այդ պահին չի էլ նկատել, քանի որ կիրքն ավելի ուժեղ է եղել, քան ցավը: Սեքսից տուժածներից միայն 5 տոկոսն է դիմել բժշկի՝ ազդրերի, ծնկների ոսկորների կոտրվածքների կամ տեղաշարժ լինելու հետեւանքով: Այս կարգի վնասվածքներ ստանալու հիմնական պատճառը եղել է բազմոցը. բրիտանացիները զգուշացնում են` բազմոցին սեքսով զբաղվելը չնայած հարմար է, բայց` վտանգավոր: Երկրորդ պատճառը վնասվածներ ստանալու՝ աստիճաններին սեքսով զբաղվելն է, ապա ավտոմեքենայում: Վերջին դեպքում մեծ է հավանականությունը վնասելու ողնաշարը: Սեքսի համար վտանգավոր վայր է նաեւ լոգարանը, որտեղ սովորաբար սայթաքում են. հաղորդում է www.sexbutik.by կայքը, հավելելով, որ վնասվածքներ ստացողների թվում եղել են նաեւ տուժողներ` աշխատանքային, խոհանոցային սեղաններին , ինչպես նաեւ լվացքի մեքենայի վրա սեքսով զբաղվելու պատճառով:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ