Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Չեմ զարմանա, որ վաղը ՀԱԿ-ը «Օրինաց երկրի» հետ էլ երկխոսի» (ձայնագրություն)

Մայիս 18,2012 23:08

«Ես բանասեր եմ, մեկնաբանել բառն ինձ համար որոշակի սահման ունի: Միջնադարյան մեկնիչներն Ավետարանն էին մեկնում, ես բավականին հեռու եմ այն մտքից, որ դրանք ավետարանական արժեք ունեն, եւ ես էլ պարտավոր եմ մեկնիչի դերում հանդես գալ»,- այպես պատասխանեց ՀԱԿ-ի մաս կազմող Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, երբ Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել 2 կուսակցությունների՝ ՀԱԿ-ից դուրս գալը:

Մեր հարցին՝ Դուք էլ եք ՀԱԿ անդամ, ինչպես «Հանրապետություն» կուսակցությունն է իր հայտարարությունում նշել՝ արտաքին քաղաքականության եւ ներքաղաքական խնդիրների լուծման հարցում մարտավարական եւ ռազմավարական սկզբունքային տարաձայնություններ լինո՞ւմ են ՀԱԿ-ի ներսում, Դուք գոնե զգացե՞լ եք նման բան, պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Տարի ու կես առաջ մենք հստակ հայտարարել ենք՝ մենք մեզ դիտորդի կարգավիճակ ենք վերապահել: Վերջին 1.5-2 տարվա ընթացքում մենք չգիտենք այնտեղ ինչ է կատարվում, ովքեր ունեն տարաձայնություններ, ովքեր չունեն: Մեզ դա շատ քիչ է հետաքրքրում՝ ՀԱԿ-ի ներսում ինչ է կատարվում, մենք մեր դիտորդի դերում ենք»: Մեր հարցին՝ Ձեզ բավարարո՞ւմ է Ձեր կարգավիճակը, որովհետեւ դուրս եկած կուսակցություններից, օրինակ, Հայաստանի լիբերալ կուսակցությանը հենց այդ կարգավիճակը չէր բավարարում, Միքայել Հայրապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ում ինչը չէր բավարարում, մեզ մեր կարգավիճակը, այո, բավարարում է»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Ձեզ չի՞ խրտնեցնում, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ է համագործակցում, Պահպանողական կուսակցության առաջնորդը պատասխանեց. «Ում հետ ուզում է՝ համագործակցի, մի ժամանակ էլ Հանրապետականի հետ էր համագործակցում»: Հետաքրքրվեցինք՝ նկատի ունեք երկխոսությո՞ւնը եւ նա պատասխանեց. «Այո: Չեմ զարմանա, որ վաղը, ասենք, «Օրինաց երկրի» հետ էլ երկխոսի»:

Մեր հարցին՝ իսկ Ձեզ համար միեւնո՞ւյն է՝ մանդատները կվերցնեն, չեն վերցնի, նա պատասխանեց. «Իհարկե, միանշանակ, մեզ համար միեւնույն է: Մենք մարքսիստական մոտեցում չունենք: Որակը որակ է, կամ դա կա, կամ չկա»:Voice0620

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031