Այսօր, երբ «Հանրապետություն»եւ Լիբերալ կուսակցությունները հայտարարեցին ՀԱԿ-ը լքելու մասին, «Հայրենիք եւ պատիվն» էլ կարծես թե այդ ճանապարհին է, Aravot.am-ը Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանից ճշտեց՝ Ձեր կուսակցությունը ՀԱԿ-ից դուրս գալու մտադրություն չունի՞: Վերջինս ոչ «հա» ասաց, ոչ «չէ», միայն նշեց, որ եթե նման մտադրություն ունենան՝ անպայման հայտարարություն կանեն, ոչ թե կսպասեն իրենց հարց տան: Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ չկա՞ նման մտադրություն: Միքայել Հայրապետյանի պատասխանը միանշանակ չէր. «Ես նման բան չասացի, բացարձակապես չասացի՝ կա՞ մտադրություն, թե՞ ոչ»:Voice0620
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ