Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում լիբերալ կուսակցությունը փլուզվեց

Մայիս 18,2012 21:45

Քիչ առաջ  լիբերալ կուսակցության Գյումրու կառույցի պատասխանատու Վահագն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ինքը լքում է  կուսակցությունը : Պատճառն այն է, որ նա  համաձայն չէ  այս  կուսակցության` ՀԱԿ-ից դուրս գալու քաղաքական որոշման հետ: «Քանի որ իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ ՀԱԿ-ից , այսուհետ շարունակելու եմ ՀԱԿ-ում. հավատարիմ մնալով իմ սկզբունքներին` կանգնելու եմ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի կողքին ու պայքարելու եմ մինչև վերջ», -այսպիսի քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ  Վահագն Խաչատրյանը: Aravot.am—ի այն հարցին էլ, թե Գյումրիում կան այլ լիբերալներ, որոնք մնում են կուսակցության մեջ, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Գյումրիում  այլևս ներկայացուցչություն չկա» :Նա նաև հավելեց, որ ինքը Գյումրու լիբերալ կուսակցության պատասխանատվությունը ստանձնել էր  4 տարի առաջ` 2008 թվականի ամառվանից, սակայն մինչ այդ եղել է ՀԱԿ-ի անդամ, և բացարձակապես մտադրություն չունի լքել այս քաղաքական ուժը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031