Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱԺ առաջին նիստը մայիսի 31-ին է

Մայիս 18,2012 21:21

5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 31-ին: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ ըստ օրենքի` նոր խորհրդարանի առաջին նիստը ընտրություների օրվանից հետո երրորդ հինգշաբթի օրն է լինում՝ պատգամավորների 2/3-ի ներկայության ապահովման դեպքում: Պարոն Մուկուչյանը նաեւ ներկայացրեց, թե  հունիսի 10-ին Լոռու մարզի Դաշտադեմ համայնքում նախատեսված  ՏԻՄ ընտրություններին ո՞ր կուսակցություններից են լինելու  հանձնաժողովի ղեկավարն  ու քարտուղարը.  ղեկավարը՝  «Օրինաց երկիր», իսկ քարտուղարը` «Ժառանգություն» կուսակցությունից է լինելու: Համապատասխան հայտերն այս կուսակցությունները պետք է ներկայացնեն մայիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել