Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օրակարգում պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու հարցն էր: Հանձնաժողովը մեկ օր ժամանակ տվեց Գ. Վեզիրյանին նախընտրական հիմնադրամներ կատարած մուտքերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար, ինչը նա պետք է ներկայացներ մինչեւ մայիսի 8-ը: Գ. Վեզիրյանն ասաց, որ ինքը ներկայացրել է ժամանակին, բայց վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Սեւակ Հովհաննիսյանն էլ ասաց, որ չեն ստացել: «Ես համարել եմ, որ իրավախախտում եմ թույլ տվել ու տուգանվել, հարցը համարել եմ փակված»,- հավելեց Գ. Վեզիրյանը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ հարցրեց.«Այսինքն, դուք արդեն համակերպվա՞ծ եք եղել տուգանվելու մտքի հետ»: Ի պատասխան, Գ. Վեզիրյանն էլ ասաց, որ այդքան շուտ չի համակերպվում նման հարցերում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև