Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան.«Խոսում ենք ոչ միայն լիդերների մակարդակով, այլեւ՝ փոխհարաբերությունների մակարդակով»

Մայիս 18,2012 20:15

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀԿ- ԲՀԿ հնարավոր կոալիցիային, ասել է հետեւյալը. «Քաղաքական դաշտը երկու-երեք չէ, մեկ քաղաքական դաշտ է, որտեղ տարբեր դերակատարներ են: Ասեմ նաև հետևյալը՝ երբ ասում են, որ նրանք, ովքեր խորհրդարան են եկել և պիտի իրենց խոստումները կատարեն, դա նենգափոխում են, այլ տրամաբանություն են տալիս, ես գտնում եմ, որ այդ համաձայնությունները եթե ճիշտ ուղղորդվեն, ճիշտ կառուցվեն, բոլոր նրանք, այն քաղաքական ուժերը, որոնք խոստումներ են տվել այս ազգաբնակչությանն իրենց միտինգների ընթացքում, կարծում եմ՝ համատեղ ուժերով հնարավոր է լուծել: Այդ առումով համաձայնությունները ճիշտ եմ համարում, առավել ևս՝ կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ քաղաքական կոալիցիան շարունակի իր գործունեությունը»:

Նա ասել է, որ այս պահի դրությամբ դեռ ոչինչ որոշված չէ, սակայն նկատել է. «Հասարակական ուշադրության կենտրոնում է ՀՀԿ-ԲՀԿ-ի հետագա համաձայնությունների ոլորտը: Կարծում եմ՝ մենք արդեն հրապարակավ ոչ այժմ, այլև ընտրություններից առաջ էլ ասել ենք այն քաղաքական ծիրը, որով պիտի ընթանա ՀՀԿ-ն, և որոշակի դիրքորոշումեր ենք արտահայտել: Այս օրերին ցանկացած քաղաքական ուժ նորից մեկ անգամ նայում է իր ռազմավարությունը և պատրաստ կլինեն, մասնավորապես՝ նաև ԲՀԿ-ն, արդեն ակտիվ պաշտոնական քննարկումների փուլ կունենան: Այս տարի դեռ որևէ բան որոշված չէ, կարծում եմ՝ մինչև առաջին նստաշրջանը որոշակի առաջընթաց կունենանք նաև այդ ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումներին եւ բանակցություններին, ապա, ըստ Գալուստ Սահակյանի.«Թաքուն քննարկումներ չկան, ինչպես անընդհատ հարցնում են՝ Գագիկ Ծառուկյանը երկրի նախագահին հանդիպե՞լ է, թե՞ չի հանդիպել. ամեն պահ, ամեն րոպե այդ հանդիպումները կարող են լինել, որովհետև երկու կուսակցություններն էլ առաջատար են իրենց ձայների առումով, առավել ևս՝ դեռևս այսօր էլ Գագիկ Ծառուկյանն Անվտանգության խորհրդի անդամ է, և Գագիկ Ծառուկյանի ամեն մի մուտքը չէ նախագահական, որ պետք է մամուլում սենսացիաներ առաջացնի: Մեր քննարկումները, երբ արդեն որոշակի ճշտումներ լինեն, կլինեն շատ բաց, շատ թափանցիկ, և հասարակությանն էլ տեղյակ կպահենք»:

Իսկ մյուս քաղաքական ուժերի հետ հնարավոր բանակցությունների մասին պարոն Ծառուկյանն ասաց.«Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք բոլոր քաղաքական թիմերի հետ, ընդ որում՝ նաև արտախորհրդարանական քաղաքական թիմերի հետ խորհրդակցություններ, լսումներ անցկացնել, և այդ լսումների արդյունքներր պիտի անպայման հանրությանը ներկայացնենք: ՀՀԿ-ն պատրաստ է համախմբելու բոլոր քաղաքական ուժերին, բայց նաև, որպես առաջատար կուսակցություն և ընտրություններից մեծ արդյունքներով դուրս եկած կուսակցություն, իր դիրքորոշումն արտահայտել: Դուք պատկերացնու՞մ եք քաղաքական որևէ ուժի հետ կոալիցիա կազմել և ութ-ինն ամսվա ծրագիր կազմել: Ամբողջ հինգ տարվա ռազմավարությունը կապված է նաև նախագահական ընտրությունների հետ, որովհետև այն ծրագիրը, որ այս պահին կառավարությունը պիտի հաստատի, այդ ծրագրի մաս կարող է դառնալ կամ ամբողջովին նոր ծրագիր կարող է առաջանալ՝ իրագործելու նախագահական ընտրություններից հետո… Դրա համար մենք ասում ենք, որ մեր ծրագիրը պատրաստ է, նրա գաղափարախոսությունը նախագահական ընտրություններում պիտի տեսնենք շարունակական պրոցեսների մեջ, և կարծեք թե շատ ձևական կլինի, որ որևէ կուսակցություն ասի, որ՝ մենք նախագահական ընտրությունների մեր թեկնածուն ունենք և արդեն հայտարարել ենք և նրա հետ կոալիցիա կազմենք»: Հարցին՝ այնուամենայնիվ մյուս քաղաքական ուժերի հետ բանակցո՞ւմ եք, պարոն Սահակյանը պատասխանեց.«Եթե  մտածում էիք՝ այդ բանակցությունները պաշտոնական երկխոսության տեսքով պիտի լինեին, նման բան չէր կարող լիներ, եթե լիներ, հասարակությունը կիմանար, բայց միշտ էլ, բացի ՀԱԿ-ից, մյուս կուսակցությունների հետ այսօր էլ փոխհարաբերություններ կան, ճշտումներ կան, խոսում ենք ոչ միայն լիդերների մակարդակով, այլ փոխհարաբերությունների մակարդակով, որովհետև կարծում ենք, որ դա ճիշտ պայման է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031