Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին: Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկական հեռուստատեսության զարգացման և ազգային ուղղվածության հաստատման գործում: Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության և հայ ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրության բնագավառներում: Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է: Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատներին և մերձավորներին` սկզբունքային քաղաքացու և գիտնականի մահվան կապակցությամբ»: