Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աղջիկները կատաղի ծեծում են իրար ու անպատվում վերջին բառերով (Մեկնաբանություններ)

Մայիս 18,2012 19:32

Այսօր ֆեյսբուքը հեղեղվեց մի տեսանյութով, որը մենք չենք ցուցադրի,  համարում ենք այն երևույթ, որը պարզապես ամոթալի ու ստորացուցիչ է, նաեւ խորհուրդ ենք տալիս այն մարդկանց, ովքեր դեռ չեն դիտել տեսանյութը, ուղղակի անտարբերության մատնեն այն: Այժմ կներկայացնենք երիտասարդների արձագանքները` կապված հայուհիների նոր «հերոսության»  հետ: Տեսանյութի տեղադրումից ընդամենը վայրկյաններ անց գրոհեցին տարատեսակ մեկնաբանություններ, որոնցից առավել ուշագրավներն այս պահին կներկայացնենք ձեզ:

Մեկնաբանելով տեսանյութում աղջկա արարքը` Լիլիթ Հարությունյանը անկեղծացավ. «Ես միշտ ասել եմ՝ խուժան, անբարո, կռվող, հայհողող տղաներից չեմ վախենում ու սարսռում, ինչ խուժան անբարո, կռվող, հայհոյող աղջիկներից…», Fason Artsakh անունով օգտատերի համար անհասկանալի էր, թե ինչու են տեսանյութին like տալիս: Լիլի Կիրակոսյանն էլ երևի հույսը կորցրած գրել է. «Ալե-լույա— ամէն….» : Չհավատալով հերոսների հայ լինելուն` Հովո Բադալյանը նշել է. «Դժվար Հայ լինեն, հայերեն խոսալն ու Հայաստանում ապրելը շատ քիչ ա Հայ լինելու համար…» : Առանց նախաբանի` ուզում եմ ներկայացնել Haika Noush օգտատերի մեկնաբանությունը. «Մի քանի անդաստիարակ, սեռի գույն հագած մայկա աղջկա մասին կարող եմ հստակ ասել անչափահաս … , երբեք այս բառը չեմ գործածել, բայց սրա դեպքում չեմ զլանա, ու հետագա հանցագործների խմբից արված վիդեոն չի կարելի սարքել ազգի պատկեր, նման կենդանիների խմբեր ամենուր կան, ու դրանից խուսափել չի լինի:  Բայց էդ սեռի հագած… , եթե ծնող ունի, ինչի վրա խիստ կասկածում եմ, պետքա հենց հայրը արյունլվա անի» : Շատ էին հատկապես այն մարդիկ, ովքեր պահանջում էին հեռացնել տեսանյութը ,որոնցից Քրիստինա Միրզոյանը գրեց. «Խայտառակություն…ինչ ամոթ է… մի՛ աղավաղեք մեր դիմագիծը..սա ոչ թե խնդրանք է, այլ պահանջ..», իսկ Գայանե Ասատրյանը համարեց այն խայտառակություն: Կային նաեւ քննադատական մեկնաբանություններ` ուղղված հոլովակում գտնվող տղաներին, ովքեր փոխանակ բաժանելուն` «կրակի վրա յուղ էին լցնում»: Իհարկե քիչ չէին նաեւ ցենզուրայից դուրս կարծիքները` համեմված վրդովված հայհոյանքներով, ինչը բնականաբար հասկանալի պատճառով չենք ներկայացնում:

 

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031