Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց. «Նախաքննական մարմինը խախտել է փաստաբան Գուրգեն Հարությունյանի իրավունքներն ու ազատությունները»

Մայիս 18,2012 19:08

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, որոշում է կայացրել պարտավորեցնելու Լոռու մարզի քննչական բաժնին  վերացնել Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը եւ այն վարույթ ընդունելու մասին որոշումը` այդկերպ  պարտավորեցնելով  քննչական մարմնին  վերացնել փաստաբանի իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտումները:

Լոռու մարզի քննչական բաժնում փաստաբան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ տուժողին եւ վկային սուտ ցուցմունք տալուն դրդելու համար քրեական գործ էր հարուցվել:

Գուրգեն հարությունյանը այն կարծիքն է հայտնում, որ իրենք ոչ թե հաղթել են, այլ դատարանի որոշմամբ վերականգնվել է արդարությունը:

«Քրեական գործի հարուցման եւ միջնորդությունը մերժելու որոշումները անհիմն ու անօրինական էին, մեղադրանքի կողմը փորձում էր ապացուցել, որ քրգործը հարուցվել է փաստի առթիվ, եւ դրանով տեղի չի ունեցել իրավունքների խախտում: Սակայն մենք ապացուցեցինք, որ նշված որոշումներով թուլ է տրվել իմ իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտում»,- «Առավոտի» հետ  զրույցում նշեց Գուրգեն Հարությունյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031