Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եկեղեցի սարքող գյուղապետի «քթից են բերում»

Մայիս 18,2012 18:13

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Շիրակի մարզի Բասեն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Համլետ Պետրոսյանը: Նրա պատմելով, ինքը սկսել էր վերակառուցել 1906 թվականին հիմնված գյուղի եկեղեցին, որը ԽՍՀՄ տարիներին, մյուս բոլոր գյուղերի եկեղեցիների պես, վերածվել էր պահեստի. «Անցած տարի գնացի Ռուսաստան, հիմնականում եղա Մոսկվայում, որտեղ արտագնա աշխատանքի էին մեկնել մեր համագյուղացիները: Նրանք ոգևորված հանգանակություն կատարեցին, ով ինչքան հնարավոր էր փող բերեցին ու մասնակցեցին եկեղեցաշինությանը: Բանկում հաշվեհամար բացեցինք, 12 հոգանոց հանձնաժողով կազմեցինք, որ շինարարության ընթացքը վերահսկվի: Բայց ոտքս չէի դրել Հայաստան, օդանավակայանից ինձ ասին, թե դատախազություն ես կանչված : Երբ հարցրեցի`ինչի՞, պատասխանեցին, որ առանց թույլտվության քանդել եմ հին եկեղեցին: Ես ուղղակի զարմացած եմ, ֆինանսը բերեմ, մարդկանց մեջ հավատքը ամրապնդեմ, եկեղեցու հին շենքից տոննաներով աղբը հեռացնեմ, սուրբ գործ ծավալեմ, էսօր աղանդավորները մարդ են ուտում, որ նման կերպ վարվե՞ն»:

Համլետ Պետրոսյանի ասելով, իրեն դատախազություն տվողը եղել է ՀՀ մշակույթի նախարարությունը, թեև իր վրա քրեական գործ չի հարուցվել: «Ես չեմ սիրում օրենք շրջանցել, մեր օրենքներն են, պարտավոր ենք հարգել, բայց որպեսզի ցույց տան, որ իրենք էլ գործ են անում, իմ սկսած սուրբ գործը պիտի կասեցնե՞ն: Պատկերացրեք՝ ես չեմ կարող կանգնեցնել այդ շարժումը, գյուղացիները ձրի, իրենց ուժերով սարքում են եկեղեցին, մեկը ավազ է կրում, մյուսը պատ է շարում»:

Գյուղապետի ասելով, Շիրակի մարզի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ևս զայրացրել է մշակույթի նախարարության ստեղծած խոչընդոտները:

 Այս թեմային առավել մանրամասն կանդրադառնանք «Առավոտի» առաջիկա տպագիր համարներում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031