Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թատերականի ռեկտոր .Պարարվեստի քոլեջի շրջանավարտները ինստիտուտի երկրորդ կուրս չեն «նստի»

Մայիս 18,2012 18:00

Պարարվեստի քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը (լուսանկարում) դեռեւս փետրվար ամսին «Առավոտի» հետ զրույցում  ասել էր, թե իբր Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հետ պայմանագիր ունեն, որի համաձայն՝  քոլեջի շրջանավարտները միանգամից այդ բուհի երկրորդ կուրս են ընդունվելու: Մինչդեռ ԿԳՆ Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը մեզ ասել էր,որ քոլեջների միայն լավագույն շրջանավարտները իրավունք ունեն իրենց կրթությունը շարունակել բուհում՝ այն էլ համապատասխան մասնագիտությամբ երկրորդ կուրսից կամ հեռակա երրորդից: Եվ դա վերաբերում է միայն գերազանց առաջադիմությամբ ու բարձր գնահատականներով շրջանավարտներին:

Չնայած սրան, ըստ մեր տեղեկությունների, Արմեն Գրիգորյանը շարունակում է քոլեջի ուսանողների ծնողներին հավաստիացնել, որ Արմեն Մազմանյանի հետ հարցերն այս «մասով» լուծված են:

Այսօր Aravot.am-ը պարարվեստի քոլեջի շրջանավարտների՝ բուհ գնալու վերաբերյալ համապատասխան մեկնաբանություն խնդրեց Արմեն Մազմանյանից:  «Դժվարանում եմ հստակ ասել՝ ինչպե՞ս ա լինելու, բայց որ երկրորդ կուրս չենք վերցնելու՝ հաստատ»,-ասաց թատերականի ռեկտորը: Նաեւ հավելեց. «Նրանք (պարարվեստի քոլեջի սաները) այնտեղ միայն պարել են սովորում, իսկ մենք ընդունում ենք պարարվեստի խորեոգրաֆիա եւ ռեժիսուրա, եւ երբ մենք առաջին կուրսի համար բաց ենք թողնում այդ մասնագիտության հիմնարար  մասը, իրենց երկրորդ կուրսում շատ դժվար  կարող է լինել: Այնպես որ, գուցե առաջին կուրս նստեն՝ ունենալով առավելություններ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031