Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

Մայիս 18,2012 17:31

«Հանրապետություն» կուսակցությունը հավատարիմ իր սկզբունքներին՝ պատրաստ է համագործակցության հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի եւ ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը, որի առաջին քայլ է դիտարկվում իշխանությունը բռնազավթած ռեժիմի հեռացումը, ժողովրդավարության հաստատումը, պետականության ամրապնդումը։

Կիսելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտության Հայ Ազգային կոնգրեսի համոզմունքը՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրների լուծման հարցում, ունենք ռազմավարական ու մարտավարական սկզբունքային տարաձայնություններ, որոնք, ցավոք, ժամանակի մեջ ոչ միայն չեն հաղթահարվում, այլեւ խորանում են։

Ուստի «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, տարածքային կազմակերպությունների ակտիվի հետ քննարկման արդյունքում, միաձայն որոշեց դադարեցնել իր անդամակցությունը Հայ Ազգային կոնգրեսին:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայ Ազգային կոնգրեսին՝ համատեղ անցած ճանապարհի համար, մաղթելով հաջողություն իր ծրագրերի իրականացման ճանապարհին։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031