«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 21-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մյասնիկյան պողոտայի, Էմինեսկու 1 և 2 փողոցների, Գոգոլի փողոցի 3, 5, 5/1, 7, 9 շենքերի և 1-90 առանձնատների, Ռայնիսի, Նորաշխարհյան, Գերցենի, Բուսաբանական, Շովրոյան, Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների, «Արագած» ֆաբրիկայի, «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ