Լրահոս
Օրվա լրահոսը

Ժարգոնով խոսող Մազմանյանը՝ սերիալային լեզվի մասին. «Ախչի, ի՞նչ ես թռել դոշիս»

Մայիս 18,2012 16:43

 «Տարին 30 դերասան Հայաստանը չի ուզում, չունի էդ շուկան, ուրեմն ինչու արտադրել: TV-ներն էլ հանցավոր ճանապարհ են բռնել՝ դերասան չեն ուզում, որովհետեւ թանկ են, դրա համար հարեւան-բարեկամ են նկարում»,- այսօր Peoplemeter ակումբում նման կարծիք հայտնեց Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը՝ խոսելով իրենց բուհի նոր մասնագիտություններից: Ինստիտուտում նախատեսվում է բացել Վիգեն Չալդրանյանի, Ռաֆայել Քոթանջյանի, Դավիթ Սահակյանցի կուրսեր, մնջախաղի մի փոքր կուրս էլ կհավաքի Յուրա Կոստանյանը:

Մազմանյանն ասում է, որ այլեւս հրաժարվելու են մարզերի դիմորդներին ԵԹԿՊԻ ընդունել, նրա ձեւակերպմամբ՝ գավառցիները կարող են համապատասխան կրթություն ստանալ տեղերում, մասնագետներն էլ Երեւանից կգնան իրենց դասընթացը մարզային մասնաճյուղերում կկարդան:

Թատերականի ռեկտորը դեմ է, որ մինչեւ երրորդ կուրսի առաջին կիսամյակի ավարտը ուսանողը դերասանի աշխատանքով փող վաստակի. «Այ մարդ, դերասանությունն ու թատրոնը դարձել են սթից բան, մինչդեռ այն լուրջ գիտություն է: Բավական է չձեւավորված 17 տարեկան երեխան մտնի կինոմիջավայր, արդեն տապալված է, որովհետեւ աշխատել, կերպար ստեղծել չգիտի, ակամայից կեղծ, շտամպային բաներ է անելու, դրան գումարվելու է հոգեբանական նորմալ լիբիդոյից բխող եսը, սուտ գավառական թոզը… 17 տարեկան երեխեքին ամեն սյոմկայից հետո ասում են՝ ապրես, դու Դասթին Հոֆմանն ես…Հետո՞: Ցնցված եմ հայ մշակութային սլենգային կուլտուրայից նույնպես, վերջերս նման դիալոգ եմ լսել սերիալներից մեկում՝ ի՞նչ ա ախչի, ի՞նչ ես թռե դոշիս: Աղջիկն ասում ա՝ լա՜վ, հանգստացի, ինչ ես ճվում»:

Aravot.am-ը-ը թատերականի ռեկտորին խնդրեց մեկնաբանել բուհում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ լուրերը, մասնավորապես իր եւ Սուրեն Հասմիկյանի լեզվակռիվը, որի ժամանակ, ըստ hayeli.am-ի, միմյանց «շիզո» էին անվանել: Մազմանյանին հարցը դուր չեկավ: «Տխուր ա՞ մամուլի ու մասս մեդիայի համար, որ Մազմանյանը էկել-մտել ա թատերական ինստիտուտ, ոչինչ չի քանդվել, ոչ ոք չի մահացել, սկանդալ չկա գրելու»,-բորբոքվեց նա: Ապա շարունակեց. «Իմ՝ ինստիտուտ մտնելու առաջին օրվանից 75 տարեկանից բարձր մեր վարպետները պատվավոր պրոֆեսորի ստատուս են ստացել, դրա համար աշխատավարձ են ստանում , իրավունք ունեն անցկացնելու սեփական մաստեր կլասները՝ 7 օրանոց, որովհետեւ նրանց կենսափորձը իմ եւ Ռուբեն Բաբայանի ուսանողներին պետք ա: Ոչ մի գլխատում, ճնշում կամ մուռ հանել չկա, էդ ինստիտուտում այսօր աշխատում են մարդիկ, որոնք իմ կյանքի, չակերտները չբացենք, 30 տարվա ուղղակի եւ անուղղակի թշնամիներն են եղել՝ իմ մշակութային եւ թատերական գործունեության: Նրանց համար ստեղծված են ամենաբարեկեցիկ պայմանները, որովհետեւ ես նրանց մասնագիտական կարողություններին եմ նայում, այլ ոչ թե նրանց խասյաթին կամ մյուս տվյալներին: Ինչ վերաբեորւմ է պարոն Հասմիկյանին, նրան ընդամենը մեկ դիտողություն է արվել, որի արդյունքում էդ էպոտաժային ելույթը պետք էր նրա համար, որ մամուլը գրեր: Նրան ընդամենը ասվել է՝ խնդրում եմ հաճախ գնացեք ձեր կուրս, այնտեղ պետք էամեն օր սովորեցնել ու կրթել, ոչ թե կրտել, մեկ էլ բարի եղեք ըստ տարրական քաղաքավարության բարեւել ու խոսակցությունը շարունակել ոչ թե միջանցքում, այլ ինձ մոտ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031