Մամուլում շրջանառվող տեղեկություններով` ապագա կառավարության կազմում չի լինելու տրանսպորտի ու կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանը: Կոալիցիոն նոր համաձայնագրով` նախարարությունը վերցնելու են ՕԵԿ-ից:
Ասում են` այդ պաշտոնի վրա աչք ունի ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած Գագիկ Բեգլարյանը: Ինքը` Մանուկ Վարդանյանը դեռ չի պատրաստվում պաշտոնը զիջել :
Նրա խոսքերով` ամեն ինչ դեռ որոշված չէ : Նա նաեւ չի բացառում, որ կարող է լքել ՕԵԿ-ը :
«Մարդը մի օր մտնում է, մի օր կարող է դուրս գա, կյանքը ցույց կտա »,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց նախարարը :
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ