Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Թուրքերի 48%-ը չի ցանկանում ապրել քրիստոնյաների հետ»

Մայիս 18,2012 15:51

«Վերջին մեկ տարում ահազանգ կա, որ Թուրքիայում ահավոր վատ է վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ»,-ասյօր «Տեսակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ղեկավար, թուրքագետ Արիստակես Սիմավորյանը: Վերջինիս համոզմամբ, այդ երկրում ոչ միայն շատացել են, այլ նաև շարունակվում են քրիստոնյա հոգևորականների հանդեպ իրավական պատիժներն ու սպանությունները: Այս փաստերը թուրքագետին մտածելու տեղիք են տալիս. «Թուրքերի 48%-ը չի ցանկանում ապրել քրիստոնյաների հետ: Դա ցույց է տվել 3000 մարդու շրջանում անցկացված սոցհարցումը»:

Ըստ բանախոսի, այդպիսի վերաբերմունքի պատճառ են նաև թուրքական ԶԼՄ-ները, որոնք հայկական եկեղեցու ամեն քայլ ներկայացնում են բացասական կողմից: Արիստակես Սիմավորյանը համոզված է` 20-30 տարիների ընթացքում Թուրքիան վերջնականապես կբռնի ապաքրիստոնեացման ճանապարհը:

«Նորավանք» կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանն ասուլիսին ասաց, որ Թուրքիան իր ստեղծման օրվանից ինչքան էլ ձգտում է Եվրաինտեգրման, միևնույն է` ունի փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի խնդիր. «Նրանց հանդեպ հալածանքը իրականացվում է երկու ձևով` պետական և իսլամիստական: 20-րդ դարից թուրքերի մեջ ոչինչ չի փոխվել` թուրքը մնում է թուրք: Փոխվել են միայն հալածանքի ձեւերը»:

Ըստ Արիստակես Սիմավորյանի, այս պահին Թուրքիայում բնակվում է 120.000-ից ավելի քրիստոնյա: Նրանց հանդեպ բացասական վերաբերմունքի փոփոխման համար թուրքագետը կոչ է անում անընդհատ ահազանգել տարբեր կառույցներին:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031