Այսօր առավոտյան ժամը 8-ից սկսած՝ «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների մի մասը զրկված է եղել կապից: Բաժանորդները ոչ միայն զանգեր չէին կարողանում կատարել, այլեւ ստանալ: Չնայած ընկերությունը որոշ ժամանակ անց հաղորդագրություն տարածեց եւ հայտնեց, որ խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ եւ այդ պահին վթարն արդեն վերացված է, սակայն մի շարք բաժանորդներ մինչ այս պահը կապ չունեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ