Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյանը՝ իր տուրիստական բիզնեսի մասին. «Դա լուրջ բան ա, պոմիդոր ցանել չի»

Մայիս 18,2012 15:34

Aravot.am-ը տեղեկություններ ուներ, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը համատեղ տուրիստական բիզնես ունեն, մասնավորապես՝ Իտալիայի հետ կապված: Մեզ հետ զրույցում Արմեն Մազմանյանը հաստատեց, որ իսկապես մասնաբաժին ունի «Ֆեստա տուր ավիա» ընկերությունում, որը Երեւան-Հռոմ –Երեւան չվերթներ է իրականացնում:

«Հասմիկը կապ չունի, դա ես եմ՝ վաղուց հայտարարագրել եմ «Ֆեստա տուր ավիան»… Ընդհանրապես ես իմ ամբողջ կյանքը մասնավոր բիզնեսով եմ պահել՝ եւ թատրոնս, եւ տունս: Այսօր էլ դա գործում է, չնայած փորձում են ոչնչացնել, որովհետեւ օլիգարխիկ խնդիրներ ունի մեր երկիրը բոլոր ոլորտներում: Այնպես որ, համեցեք՝ «Ֆեստա տուր ավիա», այո, ես դրա մասնաբաժինն եմ: Այն առայժմ պարտքերի, կրեդիտների մեջ աշխատող լուրջ հիմնարկություն է, բայց եվրոպական սպասարկում է ապահովում, համեցեք…»,-ասաց բիզնեսմեն-ռեկտորը:

Ապա հավելեց. «Ես ստիպված եմ եղել 90 թվականին բենզին ու ալյուր ծախել, որպեսզի «Գոյ» թատրոն ստեղծեմ ու 20 տարի պահեմ, հպարտանում եմ դրանով ու անելու եմ, որովհետեւ ես չեմ կարող որպես ռեկտոր կաշառք վերցնելով տունս պահել: Ես սիրում եմ շատ փող, որպեսզի ազատ լինեմ, աշխարհ տեսնեմ, երբ ուսանողներս չկարողանան իրենց վարձը տալ՝ ես տամ: Ուզում եմ իմ ապրելու տեսակում չփոխվեմ, ես միշտ էլ ունեցել եմ մասնավոր բիզնես, միշտ էլ ունենալու եմ: Հո էն դեպուտատի նման չեմ, որ պարզվում ա ինքը չի, իրա կնիկն ա…Կա նաեւ կառավարության աջակցությունը, իտալական տուրիզմը 200 տոկոս 2 տարում ավելացել ա, վատ ա՞, աշխարհի հետ ինտեգրում ենք մեզ, աշխարհին էլ մեզ ենք ինտեգրում: Դա լուրջ բիզնես է, պոմիդոր ցանել չի, առայժմ դեռ չենք վաստակում, կրեդիտների մեջ ենք դեռ»:

Արմեն Մազմանյանը նաեւ դժգոհեց, թե հակառակի պես միշտ կառավարություն են «տանում» իր ընկերներին, ինչը անհարմարություններ է ստեղծում թե նրանց, թե իր համար. «Օրինակ՝ վարչապետը, Հասմիկը….Այդպես ես ընկերներ եմ կորցնում, ուր մնաց, թե իրենց հետ բիզնես անեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031