Վաղուց անցել են այն ժամանակները, երբ տվյալ ամսվա կենսաթոշակը վճարվում էր հաջորդ ամսվա ընթացքում. կանոնակարգվել է յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի վճարման ենթակա գումարի ֆինանսավորման գործընթացը, ինչի արդյունքում ամսվա առաջին աշխատանքային օրը ֆինանսավորվում է բոլոր մարզերի եւ Երեւան քաղաքի կենսաթոշակառուների՝ վճարման համար անհրաժեշտ գումարի պահանջը, եւ նրանք հնարավորություն են ունենում ամսվա 2-րդ աշխատանքային օրվանից ստանալ իրենց հասանելիքը (հեռավոր բնակավայրերում՝ 3-րդ աշխատանքային օրվանից. այն դեպքում, երբ նախկինում մարզերում կենսաթոշակի վճարումն սկսվում էր ամսվա 2-րդ տասնօրյակում, երբ Երեւան քաղաքում այն հիմնականում ավարտված էր լինում)։
Սոցիալական ապահովության պետական ծառայություն