Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկական ծովամթերքներից» միայն խեցգետինն է հասնում Եվրոպա

Մայիս 18,2012 14:51

Այսօր Հայաստանից Եվրոպական երկրներ ծովամթերքներից միայն վայրի խեցգետին է արտահանվում, քանի որ եվրոպական պահանջներին համապատասխան լաբորատոր փորձաքննություն է անցնում: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրաամ Բախչագուլյանն այսօր «Հենարան» ակումբում հայտնեց, որ եվրոպական երկրները պահանջում են, որ մեր երկրի արտադրողներն իրենց ապրանքը արտահանելիս նաեւ Հայաստանում անցնեն եվրոպական չափանիշներով լաբորատոր փորձաքննություն, ուստի ներկայումս մեզ մոտ ստեղծվում է նման լաբորատորիաների ցանց:

Աբրաամ Բախչագուլյանի խոսքերով՝ որպեսզի հայկական արտադրողները կարողանան արտահանել ձուկ, միրգ-բանջարեղեն եւ մեղր, ծառայությունը եվրոպական գործընկերների մոտ պարտավորվել է մոնիթորինգ անցկացնել ձկնաբուծության ոլորտում. «Մոնիթորինգի արդյունքներն ու մեր լաբորատոր ցանցի կարողությունները պետք է ներկայացնենք եվրոպական գործընկերներին, թե որքանով են համապատասխանում իրենց պահանջներին: Ամսի 1-ից, այն ձկնաբուծական ըներությունները, որոնք ցանկություն են հայտնել արտահանում կատարել, մենք մոնիթորինգը սկսելու ենք, որպեսզի, եթե տվյալները համապատասխանեն եվրոպական չափանիշներին, մեր տնտեսվարողները կարողանան ձուկ արտահանել: Իսկ համապատասխանության երկու տեսակ կա, մեկը՝ արտադրության, մյուսը՝ արտադրանքի փորձաքննության»:

Իսկ երկուշաբթի օրվանից էլ հեռավոր մարզերից մեկում սկսվելու է այսպես ասած՝ մեծածավալ «գրոհ» ապրանքների իրացման ցանցերում՝ հայտնաբերելու ժամկետանց, կասկածելի եւ մակնշման թերություններով սննդամթերք: Այս մասին վստահեցրեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարը: Նրա ներկայացմամբ, իրացման ցանցում այդ լայնածավալ դիտարկմամբ, նախ կբացահայտվի ընդհանուր իրավիճակը, իսկ ժամկետանց սնունդ հայտնաբերելու դեպքում՝ կհանվի իրացման ցանցից: Այս դեպքում տնտեսվարողը պարտավոր է ոչնչացնել այն հենց տեղում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031