Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չակ Նորիսի «պաշտոններին» ավելացավ ևս մեկը

Մայիս 18,2012 14:43


Մարդիկ դեռ չէին հասցրել մոռանալ աշխարհահռչակ դերասան, ֆեյսբուքյան հարցերի այլ ընտրանք, «ԱԺ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու» Չակ Նորիսին, երբ ֆեյսբուքում բացվեց նրա անունը կրող խումբը: Ադմինստրատորը` Անահիտ Ոսկանյանն է: Երբ ֆեյսբուքի գրեթե բոլոր հարցերում տեսել է այդ անունը, իր մեջ հետաքրքրություն է գտել` ինչի՞ հենց նա: Փորփրել է համացանցն ու գտել մի քանի կատակներ, որոնք արվել են Չակի հասցեին: Այդտեղից էլ հասկացել է` նրա երկրպագուն է:

«Չակը միակն է, ով կարողացավ հաղթել թենիսի կորտի պատին», «Տղամարդու սրտին տիրանալու կարճ ճանապարհը Չակ Նորիսի ձեռքերն են», «Չակը իր մաշկը փոխում է տարին երկու անգամ». Սրանք «Առավոտ երտասարդականի» կողմից առանձնացված հումորներն էին:

Անահիտի խոսքով, նման կատակներ է դրել է իր ֆեյսբուքի պատին: Ընկերներից մեկը, նկատլով դա, ավելացրել է «Չակ Նորիս» խմբին:

«Տեսա, որ շատ պասիվ ա խումբը: Ֆեյսբուքում ինքս լինելով ակտիվ, սկսեցի թարմացումներ անել, նորություններ դնել այնտեղ հոլովակների ու նկարների տեսքով»,– պատմում է Անահիտը: Խմբի նպատակը մեկն է` միավորել այն մարդկանց, ովքեր սիրում են սրամիտ ու որակով հումորներ:

Ադմինստրատորը խորհուրդ է տալիս` հետևել խմբին, քանի որ այն կօգնի Ձեր բարձր տրամադրության ապահովմանը:

Շատերը կհիշեն մայիսի 6-ը, երբ մի-քանի հոգի ընտրել էին հենց Չակ Նորիսին: Անահիտ Ոսկանյանը ընտրողներից մեկն է: Այդ որոշմանը նա գնացել է, երբ իմացել է, որ չի կարող քվեարկել թեկնածուներին դեմ. «Նրան ընտրողների թվի շատ քանակությունը պատահական չէր»:

«Առավոտ երիտասարդականի» հետ անկեղծանում է` երիտասարդներից սպասելիքները ավելի շատ էին: Հետաքրքրությունը խմբի հանդեպ մի փոքր այն չէ:

Չակ Նորրիսի մասին Անահիտի գիտելիքները շատ են, սակայն նման հետաքրքրություն ինքը չի նկատում ուրիշների մոտ: Կարծում է, որ որպես դերասա,ն գիտեն նրան, իսկ ֆիլմերը դիտե՞լ են, թե՝ ոչ, դժվարանում է ասել:

 

Արամ Արարատյան    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031