Լրահոս
Օրվա լրահոսը

Ամալյանը ՀՀԿ-ի դեպքում օրինախախտում չի տեսնում

Մայիս 18,2012 14:33

Ազգային ժողովի ընտրություններից 1 օր առաջ՝ լռության օրը, Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչներին լուսաբանելը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը որպես քարոզարշավ չի դիտարկում: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հետեւյալ բացատրությունը տվեց. «Կան պաշտոնատար անձինք, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը, օրենսդրությունը հաշվի է առել սա ու ամրագրել է, որ հասարակությունը պետք է իրավունք ունենա իր պետության գործունեությանը ծանոթ լինել: Բոլոր այն դեպքերում, երբ լուսաբանումը եղել է ոչ պաշտոնական պարտականությունների շրջանակում, դասակարգել ենք քարոզարշավի եթերաժամանակում: Օրինակ՝ երբ հայկական պատվիրակությունը մեկնել էր Բաքու, երբ վերադարձավ, մի շարք հեռուստաընկերություններ մեզ ներկայացված տեղեկատվության մեջ պատգամավորներին ներկայացրել էին որպես կուսակցություններին տրամադրված քարոզարշավի եթերաժամանակ, բայց եղավ մի դեպք, երբ իսկապես, պաշտոնական գործունեություն էր, բայց կադրի ֆոնում երեւում էր կուսակցության սիմվոլիկան, դասակարգել ենք քարոզչության եթերաժամի մեջ»:

Նա նաեւ ասաց, որ այս պահին նախընտրական քարոզչության ընթացքում օրինախախտումների մասով վարույթներ չեն հարուցվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031