Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն չի կարող հաշվի չնստել ԲՀԿ-ի հետ» (Տեսանյութ)

Մայիս 18,2012 14:29

Aravot.am-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեց՝ իր կանխատեսմամբ ինչպե°ս կզարգանան կոալիցիոն համաձայնության շուրջ բանակցությունները: Պարոն Թովմասյանը նկատեց. «Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները բավականին մեծ քանակով ձայներ են ստացել: Հանրապետականի ստացած ձայներն այնքան են, որ նա միայնակ՝ ըստ քվեարկության կարող է որոշել ողջ կառավարության, ինչպես նաև մյուս հանձնաժողովների ձևավորման հարցը: Սակայն Հանրապետականը չի կարող հաշվի չնստել ԲՀԿ-ի հետ: Ուստի, թե այս բանակցություններն ինչպես կավարտվեն, դեռ չենք կարող ասել, քանի որ երկու կուսակցությունների ղեկավարների միջև դեռ տեղի են ունենում բանակցություններ»:

Պարոն Թովմասյանը փաստում է, որ բավականին բարդ քաղաքական իրավիճակ է ստեղծվել և շարունակում. «Երկու կուսակցությունների մոտ էլ խոսում են սեփական ամբիցիաները: Թե ինչ արդյունք կտան այս բանակցությունները, կիմանանք ամսի 24-ից հետո ինչպես  երեկ հայտարարեցին»:

Aravot.am-ը ՀԿԿ ղեկավարից հետաքրքրվեց՝ համամի°տ է տարածված այն կարծիքին, որ եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, ապա կհավասարվի ՕԵԿ-ի մակարդակին: Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Ենթադրել չեմ կարող, ԲՀԿ-ն կիջնի° ՕԵԿ-ի մակարդակին, թե՝ ոչ, դա կերևա առաջիկայում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031