Մանչեսթերի համալսարանի մասնաճյուղ Մոսկվայի Սոցիալական եւ տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցի կրթության մենեջմենթի ֆակուլտետի ուսանողները ՌԴ Կրթության որակի գնահատման կենտրոնի (CICED) աջակցությամբ քառօրյա ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնում՝ «Կրթական համակարգի կառավարումը տվյալների հիման վրա» ծրագրով:
Երեկ ԳԹԿ-ից տեղեկացրին, որ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը նրանց համար դասախոսություն է կարդացել թեստաբանության հիմունքների, Հայաստանում ներդրված գնահատման համակարգի, ինչպես նաեւ Հայաստանում իրականացված ազգային ստուգատեսների եւ միջազգային հետազոտությունների հարուստ փորձի վերաբերյալ: Պատասխանելով ուսանողների բազմաթիվ հարցերին՝ պարոն Բաղդասարյանը հյուրերին ծանոթացրել է նաեւ ԳԹԿ բոլոր ստորաբաժանումների աշխատանքային գործառույթներին: Մոսկվայի Սոցիալական եւ տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելել են մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ