Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղքատ Կարմրաքարում Հանրապետականին չեն հարգու ՞մ

Մայիս 18,2012 13:55

Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի պաշտոնապես աղքատ ճանաչված  Կարմրաքար համայնքում  փաստացի հաղթել է ՀԱԿ-ը: 38 ընտրող ունեցող գյուղում ընտրություններին մասնակցել է  25 հոգի, որոնցից  10-ը  ձայնը տվել է  ՀԱԿ-ին, 9-ը` ԲՀԿ-ին, 1-ը` կոմունիստներին, իսկ    իշխող կուսակցությանը՝ ընդամենը  3 հոգի:Aravot.am-ը ընդդիմադիր գյուղապետ, ՀԱԿ անդամ  Գագիկ Վարադյանից  հետաքրքրվեց, թե գյուղերում ընտրությունների ժամանակ  սովորաբար  գյուղապետի անձն է մեծ դերակատարություն ունենու՞մ, թե՞ ընտրակաշառքը: Ըստ գյուղապետի, ընտրակաշառքը ամենամեծ դերն է կատարում, և տալն է պարտադրված, և վերցնելը, միաժամանակ  շատ մեծ է պատասխանատվությունը: «Գրեթե բոլոր գյուղերում այդպես է, գյուղացին զրկված է ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունից:  Ենթադրենք գյուղն ունի  100 հոգի,  եթե 50-ին  ընտրակաշառք տվեցին ու փոխարենը 30 ձայն ստացան, շատ հեշտ է  պարզել, թե ո՞վ  է իրենց խաբողը: Բացահայտվելու վախը միշտ մարդկանց սրտում է , իսկ դա ծանր հետևանքներ է ունենում, քանի որ ընտրակաշառք  տվողները գյուղապետերն ու դպրոցի տնօրեններն  են, նրանք այդ օրերին ոչ միայն թիկնապահի պես հսկում են գյուղացիներին, այլև հոգեբանական ճնշում գործադրում նրանց վրա: Օրինակ` գյուղապետը կարող է վախեցնել, թե մեր ասածը չանելու դեպքում, քեզ տեղեկանք չենք տա, կամ քեզ կզրկենք գյուղին օգնություն հատկացվող սերմացու ցորենից և այլն, և այլն: Եթե սխալվես ու հրաժարվես ընտրակաշառքից, դա նշանակում է դու գյուղապետին ընդդիմանում ես», -գյուղերում ընտրական հարաբերությունները այսպես մեկնաբանեց Գագիկ Վարադյանը: Ըստ նրա, Շիրակի մարզի գյուղերում գրանցված ընտրապատկերը վկայում է այն մասին, որ ընդամենը  մեկ-երկու գյուղեր  կան Ամասիայում, որոնք այսպես ասած «դուխ են» արել չընտրել Հանրապետականին, մնացածը սերտաճած են այս կուսակցությանը:Իսկ  ինչպե՞ս է, որ իր ղեկավարած համայնքում  հաղթել է ՀԱԿ-ը, արդյո՞ք իր գործոնը չկա:Ըստ գյուղապետի, այս փոքր համայնքում կա իր անձի նկատմամբ  հարգանքի գործոնը : Ինքն ազատ է  թողել գյուղացիներին, որևէ լարվածություն չի ստեղծել, հետևաբար՝ ով ում ուզել, ընտրել է: Aravot.am-ի այն հարցին էլ, թե ձեր ասածով ստացվում է, որ Հանրապետականը  այս գյուղում հարգանք չունի՞, գյուղապետն ասաց. «Այո, Հանրապետականն այստեղ հարգանք չունի»:Իսկ մի՞թե ԲՀԿ-ն այդքան հարգված է , որ 9 ձայն է տարել,  գյուղապետն այսպես մեկնաբանեց. «Դե որ ես ազատ եմ թողել, ինձ թույլ չեմ տվել մարդկանց կամքին բռնանալ, ԲՀԿ-ն այստեղ կազմակերպչական աշխատանքներ է տարել ու խաղեր տվել»:

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031