Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն կընտրի գործող իշխանության թեկնածուին

Մայիս 18,2012 13:32

Հաջորդ տարի Հայաստանում նախագահական ընտրություններ են լինելու: Ձեր կարծիքով՝ ՌԴ-ն կարիք ունի՞ ընտրություն կատարելու այդ ընտրություններում իշխանական այս կամ այն ռուսամետ թեւին՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ԲՀԿ-ին եւ նրա թիկունքին կանգնած նախկին նախագահ Քոչարյանին, առավել եւս՝ ընդդիմադիր ՀԱԿ-ի հավանական թեկնածուին աջակցելու իմաստով: «Առավոտի» այս հարցադրմանն ի պատասխան՝ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Կարծում եմ՝ ՌԴ-ն ակտիվ միջամտություն կնախաձեռնի միայն այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները դեպի Արեւմուտք շատ միանշանակ եւ արմատական քայլեր կատարեն: Քանի դեռ նման բան տեղի չի ունենում՝ ՌԴ-ին առկա դասավորությունն էլ լրիվ ձեռնտու է: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ՌԴ-ն այդ իմաստով ընտրություն կատարել-չկատարելու խնդիր չունի: Այս պահին գլխավոր գործընկերը Ռուսաստանի համար իշխանությունն է. այդպես եղել է եւ առաջիկայում էլ կլինի, քանի դեռ իշխանությունն ունի արտաքին քաղաքական այն պահվածքը, որն այսօր է դրսեւորում»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031