Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացիները 15 օրում 30 հարկանի հյուրանոց կառուցեցին, Նոյեմբերյանի մարզադաշտը 5 տարում չվերակառուցվեց

Մայիս 18,2012 13:02

2007 թվականից մինչեւ հիմա պետբյուջեից Նոյեմբերյանի մարզադաշտի վերակառուցման համար հատկացվել է 165 միլիոն դրամ: Այդ գումարով Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվն ընդլայնել է մարզադաշտի տարածքը, հենապատեր կառուցել, խաղադաշտը ոռոգելու համար խողովակներ անցկացրել, կառուցել երկհարկանի շենք, որտեղ ֆուտբոլային թիմերի համար նախատեսված հանդերձարանները եւ երկու փոքր մարզադահլիճներ են: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ հունիսին կցանվի խաղադաշտի խոտը, եւ դրանից 15-20 օր հետո մարզադաշտը կգործարկվի:

Մարզադաշտի վերակառուցումը ձգձգվում է շուրջ 5 տարի: Դրա հետեւանքով ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հանդես եկող Նոյեմբերյան քաղաքի մանկապատանեկան թիմը խաղերն անցկացնում է Կողբի կամ Հաղթանակի մարզադաշտերում: Մարզադաշտի վերակառուցման ձգձգման պատճառները երկուսն էին՝ բյուջեից «կտոր-կտոր» ֆինանասավորումը եւ այն, որ տարածքի հետ կապված վեճ ու դատական գործընթացներ կային քաղաքապետարանի եւ մարզադաշտի հարեւանությամբ տարածք ունեցող նոյեմբերյանցի անհատ ձեռնարկատիրոջ միջեւ:

Նոյեմբերյանի մարզադաշտի վերակառուցման համար ներդրվել է 165 միլիոն դրամ, սակայն կառուցապատման ծրագրով տրիբուների շինարարություն նախատեսված չէր: Ի՞նչ մարզադաշտ առանց հանդիսատեսների նստելատեղերի: Հարկ էր ծրագիրը հաստատելուց, շինարարական աշխատանքները սկսելուց առաջ հանրային քննարկում կազմակերպել, արծարծել խնդրի հետ առնչվող բոլոր հանգամանքները: Ցանկացած շինարարություն, կառուցապատման ծրագիր վերջնարդյունք է ունենում, այս դեպքում…

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ մարզադաշտի տրիբունաների կառուցման հարցով դիմելու է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031