Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Կոմկուսի՝ քավոր-սանիկ, սանամեր, մտան խորհրդարան, մյուսներին էլ «քաշեցին-գցեցին խորհրդարան»

Մայիս 18,2012 13:00

«Քավոր-սանիկ, սանամեր, մտան խորհրդարան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախագահ Ռուբեն Թովմասյանը: Նա նաև հայտարարեց. «Մենք ուզում ենք արձանագրել՝ չնայած նրան, որ այսօր Կոմկուսը չի անցել, քանի որ այնպես են արել, որ ՀԿԿ-ն չանցնի ԱԺ, բայց մենք հաստատ համոզված ենք, որ մեր կամքը կոտրել չի լինի, երբեք կոմունիստներին չեն կարող ընկճել, ինչ ուզում են անել հանրապետությունում»:

Կոմկուսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է. «Մայիսի 31-ին կայանալիք ԱԺ առաջին նիստում ժողովուրդը կտեսնի նույն մարդկանց, պաշտոնյաներին, որոնց կավելանան արդեն նախկինում երկիրը շողուլից գցածները, 22 տարի ժողովրդին այս վիճակին հասցնողները: Դա ազգային ժողով չէ, այլ ազգակցական ժողով»:

Ռ. Թովմասյանը վստահեցրեց, որ իրենք միշտ եղել ենք արմատական ընդդիմություն և շարունակելու են այդպիսին լինել, ոչ թե մյուսների պես հովարային ընդդիմություն: Պարոն Թովմասյանն ասաց, որ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը պարտված կուսակցություններ են, քանի որ «նրանց մի կերպ քաշեցին ու գցեցին խորհրդարան»:

Կոմկուսը հայտարարում է, որ չի ընդունում ընտրության արդյունքները, սակայն Սահմանադրական դատարան չեն դիմելու, քանի որ համոզված են, որ դատարանը, միևնույն է, հաստատելու է ընտրության արդյունքները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031