Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր էիք, այ արվամոլներ, երբ մենք կռվում էինք Արցախի պաշտպանության համար»

Մայիս 18,2012 12:58

Մայիսի 8-ին Երեւանի DIY ակումբի հրկիզումը բուռն քննարկումների ու բանավեճերի առիթ հանդիսացավ: Արդեն մի քանի օր է թերթերն ու էլեկտրոնային էջերը ողողված են այս դեպքին առնչվող իրարամերժ հրապարակումներով: Երեկ «Ազգ» -ի խմբագրություն էր եկել նախկին ազատամարտիկ Գաբրիել Սերոբի Ավետիսյանը եւ իր զայրույթն էր հայտնում: «Իմ պապերն ու նախապապերը բոլորը Արեւմտյան Հայաստանից են, բնիկ վանեցիներ, մենք էլ մեծացել ենք վանեցիների նահապետական, ազգային բոլոր ավանդույթներին հավատարիմ ընտանիքումՙ պահպանողական գաղափարներով: 1954 թվականին ծնվել եմ ու դաստիարակվել հենց այդ գաղափարները կրելով: Այսօր «Ազգ» օրաթերթ եմ եկել ու ցավում եմ, որ մեր հասարակության մեջ կան համասեռամոլներ, հոմոսեքսուալներ, աղանդավորներ եւ էլի նման շատ թափթփուկներ, որոնք վարկաբեկում են մեր ազգը: Զայրացած եմ, երբ «Կենտրոն» հեռուստատեսության Պետրոս Ղազարյանի հաղորդաշարի հյուրն էր մի «սիրուն» աղջիկ, կարծեմ անունը Ծոմակ էր, ու ամբողջ հայ ազգին մատ է թափ տալիս, թե տեսեք, ինչ ենք անելու: Սիրելի արվամոլներ, ձեզ հարց եմ տալիս. պատերազմի ժամանակ որ ձեզ տանեն մարտի դաշտ ի՞նչ եք անելու: Եվ ի՞նչ է նշանակում այդ աղջկա պատասխանը «թող ձուլվեն»: Ո՞ւր մնաց հայրենասիրությունը: Մենք փոքր ազգ ենք, պետք է պահպանողական, ինչու չէՙ նաեւ նահապետական գաղափարներով մեծանանք, սերունդներ կրթենք, այլ ոչ թե օտար վատ բարքերը անմիջապես վերցնենք ու երիտասարդությանը պարզապես փչացնենք: Ցեղասպանություն վերապրած ազգ ենք, իսկ դու, ա՛յ աղջիկ, գնում ես Թուրքիա, մասնակցում միասեռականների շքերթին, ո՞ւր մնաց քո հայրենասիրությունն ու կանացիությունը, երբ շրթունքիդ մետաղ ես կպցնում ու առանց ամաչելու բարձրաձայնում «իմ հետեւում ընենց մարդիկ են կանգնած»: Ո՞ւմ ես վախեցնում: Այ «սիրուն» աղջիկ, քեզ հարց եմ տալիս, դու մայր ունե՞ս, մայրը մեր հայկական օջախի ներսի պատն էՙ հիմնասյունը ես կասեի, մեր տան հիմնասյունը մի փլուզեք ձեր խենթ վարքով ու գործողություններով, երիտասարդներին մի մոլորեցրեք եւ ձեր «ճանկերը» գցեք: Հայ մայրերը արու զավակներ են մեծացնում, որոնք պատերազմի դաշտում հայ աղջիկների, կանանց հետ հավասարը-հավասարի հայրենի պապենական հողից դուրս շպրտեցին թշնամուն: Իսկ ձեր նմաններն ի՞նչ են անում, ազգ են խայտառակում…»:

Ազատամարտիկ Գաբրիելը զայրույթը չէր կարողանում զսպել ու մեկիկ-մեկիկ հիշում էր մեր հերոսամարտերը, մեր հաղթանակները, որոնք այսօրվա երիտասարդների համար ուղեցույց ու հպարտություն պետք է հանդիսանան, մինչդեռ ոմանք այսօր շեղվել են, մինչ ուրիշները շեղում են նրանց ճիշտ ուղուց, եւ ում «պոչը» ասես չեն բռնել:

«Մի՞թե չեք ամաչում, երբ ասում են դաշնակների, հնչակների, ռամկավարների, ֆաշիստների ձեռքի գործն է ձեր ակումբի վրա հարձակումըՙ հրկիզումը, բա դուք ի՞նչ եք, ո՞ւր էիք, երբ ավանդական կուսակցությունները մի թիզ հողի համար կյանքները չէին խնայում: Ինչո՞ւ եթերում ձեր դեմքերը փակում եք, ամաչո՞ւմ եք… Իսկ ինչո՞ւ չեք ամաչում, երբ Կիրովի այգում հավաքներ, հյուրանոցներում ակումբներ եք բացում… Մենք, ազատամարտիկներս խիստ զայրացած եւ վրդովված ենք եւ ասում ենքՙ ձեզ խելոք պահեք, Հայաստանը ձեր դուրը չի գալիս, ճամփեքը բաց են, գնացեք ձուլվեք ում հետ ուզում եք, հայի անունը, մեր հայոց հողը մի պղծեք: Մեր երկրի սահմանադրության մեջ չի գրված, ա՛յ աղջիկ, որ արվամոլությունը, հոմոսեքսուալությունը պիտի քարոզեք: Եռաբլուրի տղաները ձեր նմանների համար կյանքը չտվեցին, լավ հիշեք, եւ մի պղծեք մեր ազգը 30-ից ավել աղանդավոր կազմակերպություններ, ակումբներ բացելով ու քարոզելով: Հայ ազգի փրկությունը միասնության մեջ է, այլ ոչ թե արվամոլների, թափթփուկների հավաքածուների…»:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031