Լրահոս
Օրվա լրահոսը

Բա որ Նիկոլ Փաշինյանը հրավերն ընդունի՞

Մայիս 18,2012 12:51

Սամվել Ալեքսանյանը պաշտոնապես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու առթիվ, ու «որպես պառլամենտական գործընկեր»՝ վերջինիս հրավիրել «Փարվանա» ռեստորանային համալիր, որտեղ եւ պիտի տեղի ունենա «մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառումը»:

«ՉԻ»- Սամվել Ալեքսանյանի հումորի զգացումն, իհարկե, բացառիկ է, եւ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղակի անքաղաքավարություն կլիներ մերժել սույն նրբագեղ հրավերը: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում երկու տարբերակ ունի: Առաջին՝ հրավերն ընդունել «1+1+1+1+…» տարբերակով եւ միջոցառմանը մասնակցել իրեն ձայն տված 9400 հոգու հետ միասին, եւ երկրորդ՝ 30 վայրկյանանոց այց կատարել «մտնում ես «Փարվանա», շուռ տալիս սեղանները, եւ վերջ, դու արեցիր քո բաժին հեղափոխությունը» սկզբունքով: Թե որ տարբերակը կընտրի Նիկոլ Փաշինյանը՝ դեռ պարզ չէ, բայց մեզ այս պահին բոլորովին այլ հարց է հետաքրքրում: Արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանն այս հրավերից հետո չի դադարի հարգել Սամվել Ալեքսանյանին:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031