Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ են ուզում ինձ վարկաբեկել». ԱԱԾ կանչված դատավոր

Մայիս 18,2012 12:38

Երեկ  տեղեկացրել էինք, որ  դատավորներ են կանչվել Ազգային անվտանգություն:

Մեղադրանքը դատավորներին ուղղված չէ: Դատավորներից մեկը, ինչպես պարզվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վարուժան Աբելյանն է, մյուսը` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանը: ԱԱԾ-ից երեկ որևէ տեղեկություն չհրապարակեցին` մատնանշելով նախաքննության գաղտնիությունը:

Panorama.am-ի հետ զրույցում դատավոր Վարուժան Աբելյանը հաստատեց, որ եղել է ԱԱԾ-ում, ապա խորհուրդ տվեց` «վերջ տվեք էլի»:
-Անիմաստ, մի հատ հիմար բան է: Մերժելու համար ինչ որ բան կա՞:

-Ի՞նչը մերժելու, ես չեմ հասկանում:
-Դե պետք չի էլի, թողեք իրենք իրենցով կքննեն, կասեն:

Բայց Դուք կանչվե՞լ եք ԱԱԾ:
-Ինչների՞դ է պետք:

Նման լուրեր են տարածվում, ուզում ենք առաջին ձեռքից ինֆորմացիան պարզել:
-Դե անշնորհք մարդիկ անշնորհք բաներ են տարածում: Ես ինչ իմանամ: Վաղը Ձեզ էլ կասեն, մյուս օրը նրան կասեն: Թողեք… Էդ մարդիկ պարզել են, տեսել են, հիմարություն է:

-Դուք գնացե՞լ եք ԱԱԾ, ինչ-որ բան ասել եք, դրանից հետո՞ է պարզվել, թե՞…
-Մերժված մարդուց, փող չեն վերցնում, հիմարություն է դա, էն էլ մի քանի անգամ: Դրա ի՞նչը պետք է պարզեն:

-Մերժված մարդն ո՞վ է:
-Ով որ տուժողն է, ով որ գտնում է` ինքը ճիշտ է, դատական բոլոր ատյաները մերժել են, մենք էլ այդ թվում: Լուրջ որևէ բան չկա, ափսոսում եմ իմ անբասիր անունը: Մեղադրանքն իմ դեմ չէ, ինչ որ մեկի դեմ է, որին ոչ տեսել եմ, ոչ էլ ճանաչում եմ, իրենք իրար խաբել են:

-Դուք ի՞նչ կարգավիճակով եք կանչվել ծառայություն:
-Որպես վկա: Հետո՞, ըսենց խայտառակո՞ւմ են ինձ: Ամոթ էլ է: 47 տարվա իրավաբան եմ, մի օր մի հատ կողմ չեմ ընդունում: Կարող է փողոցով անցնեմ, մեկը ընկնի ավտոյի տակ, կանչեն որպես վկա` ինչ կարծիքի եք, հետո՞: Էս ինչ լուն դավա սարքեցին, ո՞ւմ է հետաքրքիր էս, ինչո՞ւ են ուզում ինձ վարկաբեկել:

-Ինչ-որ միտո՞ւմ եք տեսնում:

-Միտում էլ չեմ տեսնում: Հիմա մարդը կարող է հիմար հայտարարություն անի, ստուգեն, պարզեն, դրանում որևէ խնդիր չկա, մենք էլ ենք ստուգում, պարզում:

-Ում դեմ մեղադրանք է առաջադրվել, ճանաչո՞ւմ եք:
-Չեմ էլ ճանաչում, իրենց հետ պարզեք: Քննության փուլում գաղտնիություն է:

Այս պահին Panorama.am-ին չհաջողվեց կապ հաստատել մյուս դատավորի` Լևոն Գրիգորյանի հետ: Նրա պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ:

Աղբյուր` Panorama.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031