Հատվածներ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ հարցազրույցից:
– Ասում են ներկայիս «Ժառանգությունը» նախկին «Ժառանգությունը» չէ, եւ այդ է պատճառը, որ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մանդատներ կորցրեց:
– Այդ խոսակցությունները պատվերների շրջանակում են։ Բոլորդ էլ ականատես եք, թե ինչպես են այսօրվա մամուլը ծառայեցնում պատվերներին եւ մասնավոր շահ սպասարկելու տեսանկյունից փորձում կարծիք ձեւավորել։ Բայց դա չի հաջողվի, որովհետեւ բամբասանքները շատ շուտ սպառվում են։ Այդ ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում փոխվեց «Ժառանգությունը», կամ ինչ֊պե՞ս մեկ օրվա ընթացքում ժողովուրդը փոխեց իր ընկալումները «Ժառանգության» մասին։ Ինչպես կայինք, այնպես էլ մնացել ենք, դեռ ավելին՝ ավելի հզորացած, ավելի փորձառու։ Մեր թիմով միասին սարեր ենք շարժելու։
– Իսկ ո՞ր քաղաքական ուժերի հետ է «Ժառանգությունը» համագործակցության եզրեր տեսնում:
Կարդացեք նաև
– Կոալիցիայի անդամ կուսակցությունների հետ որեւէ դաշինքով հանդես գալը բացառվում է։ Իսկ, առհասարակ, «Ժառանգությունն» այն քաղաքական ուժն է, որը, լինելով քաղաքական դաշտում, աշխատել է միավորել ընդդիմադիր դաշտը, սպասարկել մեր ժողովրդի միասնական, ազգային շահը։
Լիլիթ ՎԱՀԱՆՅԱՆ
«Հայացք»